Search 

  Subjects and Examination Variants

Software of Computing technics and Automized Systems
The 8-th form base The 10-th form base
Subjects Subjects
Admission Examination Variants
(Algebra / Armenian)
Admission Examination Variants  
(Algebra / Armenian)

Computing Machines, Complexes, Systems, Networks
The 8-th form base The 10-th form base
Subjects Subjects
Admission Examination Variants
(Algebra / Armenian)
Admission Examination Variants
(Algebra / Armenian)

 Examination Variants

Dictation / Թելադրություն

 

Անծայրածիր տափաստան, փոշոտ ճանապարհ, զենիթից կախված անգութ արև: Եվ այդ փոշուց խեղդված ճանապարհով քայլող զինվորներ, զինվորներ: Մի ամբողջ դիվիզիա էր շարժվում դեպի ռազմաճակատի առաջավոր գիծը: Մեքենաներն ու սայլակները ճանապարհի աջ կողմով, հետևակը` ձախով: Փոշի, աղմուկ, խանձելուց հոգնած արև: Եվ այսպես ժամեր, ժամեր, լուսածագից մինչև երեկո: Սկզբում` երգ ու ծիծաղ, աշխույժ կատակներ, հետո, քայլ առ քայլ, խանդավառության խունացում, հոգնածության հաղթանակ: Ուկրաինական հողի վրա էինք քայլում. զարմանալի հարթ մի տարածություն, ոչ ծառ ու թուփ, ոչ խորդուբորդություն. միապաղաղ, տխուր: Հաճախակի դադարների փոքր-ինչ շունչ էին առնում խոնջացած ոտքերը, ճանապարհի փոշուն խառնվում էր մախորկայի առատ ծուխը, սրբվում էին քրտնքի հորդ առվակները և նորից նույն ճանապարհը` երկար ու տաղտկալի: Կռվելուց ավելի վատ այս հոգեմաշ անցումներն էին, երբեմն հիսուն հարյուր կիլոմետր: Մեր գումարտակի սանիտարական Էմման ու Զոյան էլ մեզ հետ էին: Համարձակ ու անվեհեր աղջիկներ էին, առողջ և ուժեղ. պատահել էր, որ կրակի գծից միաժամանակ երկուական վիրավոր էին շալակած հանել: