Ուսուցանվող առարկաներ և քննական տարբերակներ
|
 |
Քննական
տարբերակներ
Թելադրություն
Անծայրածիր տափաստան, փոշոտ
ճանապարհ, զենիթից կախված անգութ արև: Եվ այդ փոշուց խեղդված ճանապարհով
քայլող զինվորներ, զինվորներ: Մի ամբողջ դիվիզիա էր շարժվում դեպի
ռազմաճակատի առաջավոր գիծը: Մեքենաներն ու սայլակները ճանապարհի աջ
կողմով, հետևակը` ձախով: Փոշի, աղմուկ, խանձելուց հոգնած արև: Եվ այսպես
ժամեր, ժամեր, լուսածագից մինչև երեկո: Սկզբում` երգ ու ծիծաղ, աշխույժ
կատակներ, հետո, քայլ առ քայլ, խանդավառության խունացում, հոգնածության
հաղթանակ: Ուկրաինական հողի վրա էինք քայլում. զարմանալի հարթ մի տարածություն,
ոչ ծառ ու թուփ, ոչ խորդուբորդություն. միապաղաղ, տխուր: Հաճախակի
դադարների փոքր-ինչ շունչ էին առնում խոնջացած ոտքերը, ճանապարհի փոշուն
խառնվում էր մախորկայի առատ ծուխը, սրբվում էին քրտնքի հորդ առվակները
և նորից նույն ճանապարհը` երկար ու տաղտկալի: Կռվելուց ավելի վատ այս
հոգեմաշ անցումներն էին, երբեմն հիսուն հարյուր կիլոմետր: Մեր գումարտակի
սանիտարական Էմման ու Զոյան էլ մեզ հետ էին: Համարձակ ու անվեհեր աղջիկներ
էին, առողջ և ուժեղ. պատահել էր, որ կրակի գծից միաժամանակ երկուական
վիրավոր էին շալակած հանել:
|
 |
 |